Պուտինը մի քանի ժամով ժամանել է Բաքու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Պուտինը մի քանի ժամով ժամանել է Բաքու

12:31 27.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճաժամկետ աշխատանքային այցով եկել է Բաքու, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական աղբյուրները։

Պուտինն այստեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, ապա երկու նախագահները մասնակցելու են ռուս-ադրբեջանական 9-րդ միջռեգիոնալ համաժողովին, ինչից հետո էլ Պուտինը ներկա է լինելու Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությանը (Պուտինը ձյուդոիստ է)։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահը մեկնելու է Դուշանբե, որտեղ մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին։

Պուտինի՝ Բաքու այցը որոշ կասկածների տեղիք էր տվել, քանի որ այն հետաձգվում էր մինչև վերջին պահը։ Բանն այն է, որ դեռ սեպտեմբերի 1-ին երկու նախագահները հանդիպել էին Սոչիում՝ Ալիևի այցի ընթացքում, երբ տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին երկու նախագահների ներկայությամբ։ Ալիևն այդ օրը Պուտինին հրավիրեց Ադրբեջան, իսկ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սեպտեմբերի վերջին Պուտինն իրոք կայցելի Բաքու։

Սա կասկածելի էր այն իմաստով, որ այդքան փաստաթղթերի ստորագրումից հետո, թվում է՝ այլ կարևոր թեմաներ առանց քննարկման չեն մնացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահը Ադրբեջան է մեկնելու ոչ այնքան կարևոր միջոցառումների մասնակցելու՝ Ձյուդոյի աշխարհի առաջնություն և Ռեգիոնների ղեկավարների համաժողով։

Ադրբեջանում արդեն սկսել էին տեղեկություններ շրջանառել, թե Ռուսաստանի նախագահը մասնակցելու է նաև Բաքվում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Իսկ ադրբեջանցի որոշ գործիչներ բողոքի ձայն էին հնչեցնում այս այցի կապակցությամբ։ Հավաքի մասնակիցների հայտարարության մեջ նշվում էր, որ նրանք աջակցում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու ռազմատեխնիկական համագործակցությանը, սակայն դեմ են, որ «Ռուսաստանն ընդդիմանա Ադրբեջանի ժողովրդավարացմանը»։

Հետո արդեն կասկածներ առաջացան, երբ սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով  եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարեց, որ Պուտինը Բաքու կայցելի սեպտեմբերի 25-ին։ Իսկ երկու օր անց էլ նույն Կալաշնիկովը հայտնեց, թե Պուտինը կայցելի ոչ թե հենց 25-ին, այլ սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր, սակայն մինչև սեպտեմբերի 26-ի կեսօր այս այցի մասին տեղեկությունները չէին հաստատվում, մինչև Ռուսաստանի նախագահի խոսնակը չազդարարեց այցի մանրամասները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

BACK_TO_TOP