19:28 26.09.2018
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում նրա կողմից բռնության կիրառման ռիսկը։ Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը` կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանության հարցում համատեղ աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Արման Թաթոյանը ներկաներին տեղեկացրել է, որ աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։ Արդյունքում՝ հնարավորություն է ստացել, անկախ բողոքներից, իրականացնել մշտադիտարկման այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։ Ավելին, այս տարի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է ընձեռել մասնակցել կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին, իրականացնել փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։
Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է նաև վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցին, որտեղ արձանագրված է՝ Հայաստանն ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ։
«Պարզվում է՝ ոչ միայն ծնողներն ու երեխաները չեն տիրապետում երեխաներին առնչվող կոնվենցիոն դրույթներին, այլ նաև պետական համակարգում կան պետական պաշտոնյաներ, որոնք չեն տիրապետում կոնվենցիոն պահանջներին»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և կառավարության կազմակերպած երկօրյա միջոցառմանը, որի քննարկման թեման է ոլորտի խնդիրները կարգավորելու համար մշակվող ճանապարհային քարտեզը, այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
17:17 15.04.2025
Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել ենԱպրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...
17:11 15.04.2025
Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...
16:58 15.04.2025
«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենովՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:46 15.04.2025
Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...