15:22 26.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Օզմենն արդեն ազատության մեջ է: Նա այսօր շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղայի գործը կարճվել է: Ինչպես հայտնի է, 16-ամյա թուրք տղային տուն տանելու համար սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել տղայի հայրը:
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր զրուցել է թե՛ Ումութի, թե՛ նրա հոր՝ Մուսթաֆա Օզմենի հետ: Նրանք այսօր երեկոյան արդեն իրենց երկրում կլինեն:
Մեզ հետ զրույցում Մուստաֆա Օզմանն ասաց, որ իր մտքով երբեք չէր անցնի, որ իր տղան կարող է սահմանը հատել:
«Այդ օրը մեծ մայրս զանգեց և ասաց, որ Ումութ Ալին չկա, փնտրել եմ ամենուր և չեմ գտել, մտահոգված էր: Կարծեցի՝ ինչ-որ տեղ է գնացել, որտեղից զանգելու հնարավորություն չունի: Հետո մտածեցի, որ ինչ-որ մի կենդանի, օրինակ՝ օձ է խայթել:
Հետո գնացինք սահմանային հատված, որտեղ մեր բանակը տեսախցիկներ է դրել, այդտեղ ճշտեցին, որ տղաս հատել է սահմանագիծը, այդ ժամանակ, անկեղծ եմ ասում, ուրախ էինք, քանի որ իմացանք, որ ողջ է: Հետո գնացել ենք նահանգապետարան, նրանք կապ հաստատեցին պետական մարմինների հետ, նրանք էլ Հայաստանի հետ և իմացանք, որ մեր տղան լավ է»,- պատմում է տղայի հայրը:
Ումութ Օզմենն էլ նշեց, որ ինքը լսել է, որ հայերն ու թուրքերն իրար հետ են ապրել Կարսում:
«Առաջին 15 օրն էր շատ դժվար ինձ համար: Հետո ինձ այստեղ ամենևին վատ չեմ զգացել, ինձ լավ են վերաբերվել: Երբ բռնվեցի, այդ պահին ասում էի՝ երանի չլիներ այդ պահը, բայց հիմա ասում եմ՝ լավ է, որ Երևանը տեսա, մարդկանց հետ ծանոթացա: Ինձ համար Երևանը հրաշալի քաղաք է, մարդիկ շատ լավ են վերաբերվում, և չեմ կարող ասել, որ այստեղ թուրքերին ատում են: Ես սիրահարված եմ Երևանին»,- ասում է Ումութը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել էր «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ, 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...