14:05 26.09.2018
Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական միության գործակալություններին՝ աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ:
«Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում է ողջ հայությունը Հայաստանում և Սփյուռքում, ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի և բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Այսօր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հանդիսանում են Հայաստանի նոր կառավարության հիմնական արժեքները: Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական քաղաքականությանը, որը միտված է մշտական աճ և զարգացում ապահովելուն: Դրա համար մենք ցանկանում ենք, որ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր արժեհամակարգին, լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, այդ գործընկերությունը պետք է իրականացվի նոր թափով և խորությամբ: Այսօր Հայաստանին օգնություն ու տնտեսության մեջ ներդրումներ են անհրաժեշտ Եվրոպական միությունից բազմակողմանի զարգացում ապահովելու համար: Կան բոլոր նախադրյալները կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում զարգացում ապահովելու համար: Խնդիրը միայն ԵՄ-ի աջակցությամբ այդ ոլորտներում առկա ներուժի իրացումն է:
Հայաստանը միշտ ձգտել է իր բոլոր հարևանների հետ ներդաշնակության մեջ լինել, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական իշխանությունները իրականացնում են հայությանը ոչնչացնելու ուղղակի և անուղղակի քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միության առաջնորդները լայն աջակցություն և արդար քաղաքականություն կտանեն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ այս նոր ու պայծառ շրջափուլում: Եվրոպայի հայերի համագումարը և համագումարի՝ Քյոլնում կայացած համաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են վերը նշված հարցերում Եվրոպայում բնակվող հայերի մեծամասնության կարծիքը, դիմումն ուղղում են Եվրոպական միության գործակալություններին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով մենակ չթողնել Հայաստանին ժողովրդավարության համար մղվող պայքարում»,- ասված է դիմումի մեջ:
14:46 29.04.2025
Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...
14:40 29.04.2025
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականըՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...
14:33 29.04.2025
Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...
14:28 29.04.2025
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...
14:19 29.04.2025
Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...
14:15 29.04.2025
«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...