Գևորգ Կոստանյանը չբացառեց` վարչապետը կարող է հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Գևորգ Կոստանյանը չբացառեց` վարչապետը կարող է հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

14:06 26.09.2018

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու:

Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է:

«Մեզ համար առաջնահերթ է, սահմանադրական և ազգային անվտանգություն է, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ: Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա ենք դարձնելու անգամ նախկինում եղած բոլոր ապօրինի գաղտնալսումների հանգամանքը, որ հասկանանք` մեր պետական համակարգը և օրենսդրական բազան որքանով են հիմնավոր և բավարար, որպեսզի ունակ լինեն ապահովել մարդու սահմանադրական իրավունքի իրացումը առնվազն այս հարցում»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` կարելի՞ է ենթադրել, որ հանձնաժողով են հրավիրվելու ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը: Կոստանյանի խոսքերով` տրամաբանական է, որ առնվազն այդ անձինք ինչ-որ փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին:

Ճշտող հարցին` «նաև վարչապե՞տը», Կոստանյանն արձագանքեց.

«Ցանկացած սուբյեկտ, կապ չունի` ում մասին է խոսքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

17:14 28.04.2025

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

Ապրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

BACK_TO_TOP