Նոր գործարար հնարավորություններ ԵՄ և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Նոր գործարար հնարավորություններ ԵՄ և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակում

12:02 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը։

Միջոցառման նպատակն էր Հայաստանի և ԵՄ գործարար շրջանակներին ներկայացնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործարարներին ընձեռվող նոր գործարար հնարավորությունները և առավելությունները:

ՀԸԳՀ-ն համապարփակ համաձայնագիր է՝ ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայնմանը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև Համագործակցության ու Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ` վերջինս էլ ավելի է բարելավում երկկողմ առևտրի պայմանները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գործարար հանրության համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում՝ ծառայությունների ոլորտում երկկողմ առևտրի ազատականացումը՝ Ծառայությունների առևտրի մասին գլխավոր համաձայնագրով (ԾԱԳՀ) սահմանվածից ավելին, որը համաձայնագրի գլխավոր ձեռքբերումներից է։ Այն ավելի կհստակեցնի ԵՄ և Հայաստանի գործարարների, ներդրողների և ծառայություն մատուցողների գործունեությունը և կբարելավի առևտրային միջավայրը։ Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումների ավելացման համար:

Կլինեն նաև քննարկումներ պետական գնումների ոլորտում շուկայի փոխադարձ հասանելիության ապահովման վերաբերյալ: Գնումների մասին համաձայնագրի կանոնները կկիրառվեն մեկ միասնական ինտերնետային պորտալի միջոցով մրցույթների հրապարակման և վերանայման ընթացակարգերի թարմացման պարագայում։

Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես են Հայաստանի տնտեսվարողները և սպառողներն կարող են օգտվել աշխարհագրական նշումների պաշտպանության հավակնոտ համակարգից, և ինչպես կարող են հայկական ընկերությունները, արվեստագետները, գյուտարարները, որոնք ստեղծում և իրացնում են նորարարական, գեղարվեստական, յուրահատուկ և բարձրորակ արտադրանք, ապավինել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ամուր համակարգին՝ այնպես, ինչպես ԵՄ-ում։

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի կառավարության, Եվրոպական միության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

14:33 29.04.2025

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

14:28 29.04.2025

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

14:19 29.04.2025

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

14:15 29.04.2025

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

14:10 29.04.2025

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է գրառման մեջ։   ...

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […] ...

BACK_TO_TOP