11:48 26.09.2018
Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտևի առավելագույնը երկու տարի»,- ասել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամներից չորսն ԱՀԿ-ի լիիրավ անդամներ են: Դա նշանակում է, որ երբ ԱՀԿ-ի հարթակներում բանավեճ է ծավալվում մաքսատուրքերին կամ փոխադարձ առևտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:
«Մեր երկրները՝ Ղրղզստանը, Հայաստանը, մեզ նույնպես հրավիրում են մասնակցել այդ բանավեճերին, որպեսզի ներկայացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր դիրքորոշումը, որովհետև այժմ նրանք չեն կարող որոշում ընդունել սակագների նվազեցման կամ բարձրացման վերաբերյալ:
Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետև դարձել Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ հարկավոր են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումները: Եվ այս տեսակետից, իհարկե, Առևտրի համաշխարհային կազմակերպության հարթակի քննարկումներին մեր մասնակցությունը արդյունավետ ու օգտակար կլինի բոլորի համար»,- պարզաբանել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...
14:52 29.04.2025
Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԻրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...
14:46 29.04.2025
Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...
14:40 29.04.2025
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականըՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...