14:35 14.04.2018
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի առաջնորդող հոդվածում գրում է. «Մեր իրականության մեջ թացն ու չորն այնքան են իրար խառնված, որ երբեմն դրանք տարանջատելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետեւ, ըստ գիտնականների (ոչ բրիտանացի), ցանկացած մարդու ուղեղ կարող է տեղեկատվությունն ընկալել երեք եղանակով․
1/ եթե տեղեկատվությունը չափից դուրս պարզ է, մենք այն արհամարհում ենք,
2/ եթե տեղեկատվությունը մեզ համար չափից դուրս բարդ է, մենք հակված ենք այն պարզեցնել,
3/ եթե տեղեկատվությունը, մեր կարծիքով, մեզ համար որեւէ վտանգ է ներկայացնում, մենք կանգնում ենք երկընտրանքի առջեւ՝ խփել կամ փախչել, մտնել կռվի մեջ կամ խուսափել դրանից։
Թեմայի համատեքստում մեզ հետաքրքրում է երկրորդ տարբերակը՝ բարդ բաները պարզեցնելու մեր ուղեղի ունակությունը։ Հատկապես համացանցում, որտեղ ակնհայտորեն առկա է շտապողականությունը, տեղեկատվության մակերեսային հայացք գցելուց հետո պարտադիր կարծիք հայտնելը, հասարակական, քաղաքական երեւույթները պարզեցվում են, եւ այն, ինչ պահանջում է լուրջ խոհեր ու տքնաջան աշխատանք․ ներկայացվում է որպես պարզ, «մեկ քայլանոց կոմբինացիա»։ Բայց եթե քաղաքականության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան ներկայացվում է, ապա հավատի, ընդհանրապես հոգեւոր կյանքում առավել եւս սխալ է, ինձ թվում է, երեւույթներին մոտենալ՝ պարզունակ դատողություններ անելով, ամեն ինչ մի «բոխչայի» մեջ հավաքելով։ Եվ այստեղ է, որ պետք է զանազանել թացն ու չորը։
Մասնավորապես, այն, որ ներկայիս կաթողիկոսը եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ իշխանական օլիգարխիայի «սովորական» ներկայացուցիչներ են, նույնքան արծաթասեր եւ չտես, դեռեւս հիմք չէ աթեիստ լինելու համար։ Ավելին՝ հիմք չէ Հայ առաքելական եկեղեցին չհարգելու համար։ Չնայած ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը պնդում էր, որ կարելի է հավատալ՝ չշփվելով «պաշտոնական» եկեղեցու ներկայացուցիչների հետ, անձամբ ես դեմ եմ նման արմատականությանը՝ մենք ունենք բազմաթիվ արժանի հոգեւորականներ, հիմնականում «շարքայինների» մեջ։
Եվս մի «ջրբաժան», որը գուցե կօգնի խուսափել իրերը չափից դուրս պարզունակ ներկայացնելուց։ Եթե մարդը հավատացյալ է, դա չի նշանակում, որ նա հավատում է, իբր ատամնացավը հնարավոր է բուժել աղոթքներով կամ աղոթած ջրով։ Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ քաղքենիական ստանդարտներով «հաջողության» հասնելու համար։ Հավատով տրված հաջողություններն այլ ոլորտից են։ Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ»։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...