Կառավարությունը Շիրակի մարզում ֆինանսավորում է հեղեղատարների մաքրման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Կառավարությունը Շիրակի մարզում ֆինանսավորում է հեղեղատարների մաքրման աշխատանքները

11:47 26.09.2018

Որո՞նք են մարզի համայնքներում այն խնդիրները, որոնց լուծումը հրատապ է … մարզպետարանները նման խնդիրների ցանկ են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Այդ ցանկում են դպրոցներ ու հիվանդանոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, գործարար նախաձեռնություններ և գյուղերում սելավատարների ու հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Այս ծրագրերը հրատապ ֆինանսավորվում են համայնքային համաֆինանսավորման պայմանով: Օրինակը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղն է: 10 տոկոս ներդրման պայմանով գյուղի հեղեղատարներն են մաքրվելու: Ընդամենը ջրատար տաշտակները մաքրելով՝ Ոսկեհասկում տնամերձների ճահճացման խնդիրն է նաև լուծվում: Հեղեղատարը 30 տարի չի մաքրվել: Ճիշտ նույնքան ժամանակ էլ տաշտակներում տեղ չգտնող ջուրը տնամերձներն է լցվել, դրա հետևանքով փոխվել է հողերի բաղադրությունը և նշանակությունը,  դրանք վերածվել են ճահիճների: Տնամերձ հողերում գյուղացիները ոչինչ մշակել չեն կարող:

«Ճահճացված վիճակ է: Բնակիչը չի կարող այստեղ ոչ մի տեսակի գյուղատնտեսական աշխատանք կատարել: Ո՛չ կարտոֆիլ, ո՛չ հացահատիկ, ոչ մի բան այստեղ չի աճում: Սերմը պարզապես փտում է: Այս հողատարածքները ծառայում են միայն որպես բնական արոտներ: Հեղեղատարի լայնությունը 4 մետր է, բայց հազիվ 1 մետր լայնությամբ է գետակը հոսում: Այսինքն 3 մետր տիղմ է տաշտակներում: Մաքրման աշխատանքների առաջին փուլով 800 մետր տարածք է մաքրվելու: Շինկազմակերպությունը մրցույթը հաղթել է 10 մլն դրամով, ու մաքրման աշխատանքներն այդ գումարի շրջանակներում են կատարվելու»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

Հեղեղատարի մի հատվածն ընդգրկվել է երկրորդ փուլում, որը հաջորդ տարի է լինելու: Հաջորդ փուլի ֆինանսավորումը փոքր-ինչ ավելին է՝ 18 մլն դրամ: Իսկ առաջին փուլում ընդգրկվել է հեղեղատարի 800 մետրանոց հատվածը, որը հեղեղումների պատճառ է դառնում ամեն տարի: Ոսկեհասկից բացի, նույն ծրագրով ու նույն աշխատանքի համար ֆինանսավորում է հատկացվել նաև Շիրակի մարզի Ազատան գյուղին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

14:33 29.04.2025

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

14:28 29.04.2025

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

14:19 29.04.2025

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

14:15 29.04.2025

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

14:10 29.04.2025

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է գրառման մեջ։   ...

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […] ...

BACK_TO_TOP