Երանոսյանը մեղադրվում է առանց իրավասության հատուկ միջոցներ կիրառելու մեջ․ պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Երանոսյանը մեղադրվում է առանց իրավասության հատուկ միջոցներ կիրառելու մեջ․ պաշտպան

20:13 25.09.2018

«Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն, կիրառել է դրանք», – այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ ներկայացնելով, թե Հատուկ քննչական ծառայությունում ինչ մեղադրանք են առաջադրել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարին։

Պաշտպանի խոսքով՝ իրենք դեռ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչպես պարզաբանեց պաշտպանը, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի մասին օրենքներով՝ հատուկ միջոցներ կարող են կիրառել հատուկ պատրաստություն անցած ծառայողները։

«Եվ այդ նորմը վկայակոչելով՝ Հատուկ քննչական ծառայությունը գտել է, որ պարոն Երանոսյանը՝ որպես ոստիկանության զորքերի հրամանատար, իրավունք չուներ կիրառելու»,– նշեց պաշտպանը։

Հարցին ի պատասխան՝ պաշտպանը ենթադրեց, որ մեղադրողները կարծում են, որ Երանոսյանը չի անցել համապատասխան պատրաստություն՝ հատուկ միջոցներ կիրառելու համար։ Հարցին, թե ով է տվել հատուկ միջոցներ կիրառելու հրաման, պաշտպանը բացատրեց, որ ոստիկանները կոնկրետ պայմաններում կարող են, իսկ երբեմն էլ պարտավոր են կիրառել համապատասխան միջոցներ։ Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանն իր նախկին ցուցմունքում հայտնել է, որ այդ պայմանները առկա են եղել։

«Դա եղել է այն ժամանակ, երբ ցուցարարներից ոմանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մասնավորապես, կադրերում երևում է, քարեր, այլ առարկաներ նետելով ոստիկանների ուղղությամբ»,– նշեց պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

Նա մանրամասնեց, որ կադրերում դա հստակ երևում է Բաղրամյան փողոցի դեպքերի ժամանակ, բայց վերաբերում է նաև Արցախի փողոցի դեպքերին, քանի որ կային բախումներ, և հատուկ միջոցները կիրառվել են զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP