20:30 13.04.2018
Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր համալսարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա ուղեկիցների հետ տեղի ունեցած միջադեպը:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։
Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փակել են մասնաշենքերի դռները, սակայն ակցիայի մասնակիցներին սկզբում հաջողվել է մտնել Քիմիական ֆակուլտետ և մասնաշենքի ներսում բարձրախոսներով ու թմբուկներով խաթարել բնականոն գործունեությունը։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ներկայացուցչին ասել է, որ ուզում է հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով, իմանալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին, կիսատ է թողել հեռուսաեթերը և վերադարձել է իր աշխատասենյակ։ Հանդիպման առաջարկը պարոն Ա. Սիմոնյանը ընդունել է՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ։
Փաշինյանը սկզբում մերժել է առաջարկը, ապա ասել, որ համաձայն է, սակայն ներս մտնելու ժամանակ ԱԺ պատգամավորի կողմնակիցները ջարդելով Կենտրոնական մասնաշենքի բռնակը, անվտանգության աշխատակցի մատը և նույնիսկ ոտքի տակ տալով իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ներխուժել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ Ակցիայի մասնակիցները, թմբուկ խփելով, գոռալով և քաղաքական կոչեր հնչեցնելով, բարձրացել են 5–րդ հարկ։
Ռեկտորի աշխատասենյակի նախասրահի միջանցքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, սակայն ստացել է նույն պատասխանը. հանդիպումը կարող է լինել միայն առանձնազրույց։ Ստանալով մերժում, քանի որ ակցիայի մասնակիցները լիովին անկառավարելի էին դարձել, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք պաշտոնական հայտարարություններում և գործունեության ընթացքում, կրկին կոչ ենք անում քաղաքական հետաքրքրություն ունեցող բոլոր քաղաքացիներին՝
Քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին,
Գիտակցել, որ գտնվելով ԵՊՀ տարածքում պետք է հարգել ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացիների իրավունքները,
Խուսափել քրեական տարրեր պարունակող գործողություններից»:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...