Հանրապետականները ճիշտ կանեն` համաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Հանրապետականները ճիշտ կանեն` համաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետ

19:51 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ էլ վստահաբար կպահպանի երկրորդ ուժի դիրքերը:

«Լույս» դաշինքը, ըստ Բաղդասարյանի, ակնհայտորեն կողմ կլինի այդ ընտրությունների անցկացմանը, ԲՀԿ-ն ևս բանակցությունների արդյունքում կողմ կլինի, իսկ հանրապետականները և դաշնակցականները կփորձեն բոլոր հնարավոր ձևերով դիմադրել: Քաղաքագետը կարծում է, որ այս պահին ՀՀԿ-ի շանսերը զրոյական են, հենց դրա համար էլ նրանք ձգտում են հնարավորինս հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները` հույս ունենալով, որ այդ ընթացքում իրենք կվերադասավորեն իրենց ուժերը, սոցիալ-տնտեսական բարդություններն էլ իշխանությունների վարկանիշը կիջեցնեն:

«Այդ հույսով նրանք պիտի փորձեն հնարավորինս երկար ձգձգել, կարծում եմ` դա նրանց չի հաջողվի, որովհետև ամեն դեպքում նոր իշխանություններին կհաջողվի հանրային հզոր ճնշման ներքո հասնել ԱԺ ցրման»,- նշեց նա:

Ճշտմանը` հարցն ամեն դեպքում կհասնի՞ հանրային ճնշման անհրաժեշտությանը, քաղաքագետը պատասխանեց, որ ցանկալի չէր լինի` բանը հասներ հանրային ճնշման, տասնյակ հազարավոր մարդիկ գային, օրինակ՝ ԱԺ շենքը շրջափակեին:

«Դա ամենաանցանկալի տարբերակը կլիներ: Կարծում եմ` ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն ողջամտություն դրսևորի, առաջնորդվի պետական շահերով, ոչ թե կուսակցական, և ամեն դեպքում բանակցությունները հաջող ընթացք ունենան: Հանրապետականները իրենք էլ քաջ գիտակցում են, որ խորհրդարանում ունեն 50 տոկոս, մինչդեռ հանրային աջակցության անգամ 5 տոկոս չունեն, և սա արտառոց իրավիճակ է, անոմալ իրավիճակ է, որը վնասում է պետությանը: Նրանք ճիշտ կանեն ի շահ պետության, թեկուզ իրենց կուսակցական շահերին դեմ գնալով, գնան արդյունավետ բանակցությունների և, ի վերջո, համաձայնեն գնալ արտահերթ խորհրդական ընտրությունների»,- ասաց Բաղդասարյանը:

Քաղաքագետը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման որոշման ընդունման հարցում ավագանու ընտրությունների արդյունքները ևս նպաստել են: Հարցին` արդյոք համապետական ընտրությունների դեպքում ևս կլինի քաղաքական ուժերի նույնպիսի խայտաբղետ մասնակցություն, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Բաղդասարյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ ոչ: Շատ ցածր տոկոս ստացած քաղաքական ուժերն այս ընտրություններից դասեր կքաղեն` կամ ընդհանրապես չեն մասնակցի կամ կմիավորվեն, դաշինք կստեղծեն: Կունենանք նաև այլ ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցել. վստահ եմ, որ կմասնակցեն հանրապետականները և «Հայ ազգային կոնգրեսը»: Կարծում եմ` ԲՀԿ-ում բավական կրեատիվ թիմ ունեն և կհարմարվեն, բացի այդ, եթե խոսքը երկրորդ ուժի կարգավիճակի մասին է, ապա շատ մեծ նշանակություն չունի` հաջորդ խորհրդարանում կունենա՞ն 25 տոկոս, 20 տոկոս, թե՞ 10 տոկոս, կարևորը երկրորդ ուժի քաղաքական կարգավիճակն է, որը նրանք ի վիճակի են պահպանել»:

Հարցին` արդյո՞ք համապետական ընտրությունների դեպքում ևս կարելի է ակնկալել հետընտրական խաղաղ գործընթացներ, թե՞ ինչ-ինչ զարգացումներ, այնուամենայնիվ, կլինեն, Բաղդասարյանն արձագանքեց` վստահություն հայտնելով, որ իշխանություններն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կունենան, հետևաբար հետընտրական զարգացումներ էլ չեն լինի, որովհետև պարտված քաղաքական ուժերը պարզապես աղմուկ բարձրացնելու առիթ էլ չեն ունենա:

Քաղաքագետը համոզված է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, սակայն դժվարանում է ասել` ինչ ձևաչափով:

«Ես կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ դեռ այդ հարցում վերջնական որոշում չունի: Որ ինչ-որ ֆորմատով կմասնակցի, չեմ կասկածում: Իհարկե, կմասնակցի, բայց ֆորմատը, կարծում եմ, դեռ ինքն էլ չի որոշել վերջնականապես»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP