Բեռլինում հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Բեռլինում հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում է անցկացվել

14:27 25.09.2018

Սեպտեմբերի 24-ին՝ Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը խոսքով հանդես եկան Սաար երկրամասի լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն:

Ռոլանդ Թայսը, մասնավորապես, նշեց, որ Սաար երկրամասը, հանդիսանալով երկրի ամենաֆրանկոֆոն տարածաշրջանը, Գերմանիայում հանդես է գալիս որպես կամուրջ` առաջ քաշելով «Ֆրանսիա» ռազմավարությունը, որի հիմնական նպատակն է մի քանի տարվա ընթացքում ֆրանսերենը դարձնել երկրամասի երկրորդ պաշտոնական լեզուն։ Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Անն-Մարի Դեկոտեն իր խոսքում անդրադարձավ ֆրանս-գերմանական համագործակցությանը, նաև Ֆրանկոֆոնիային նվիրված հայ-գերմանա-ֆրանսիական եռակողմ փոխգործակցությանը:

Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումը հատկանշական է, քանի որ սա առաջին հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ խոշոր միջոցառումն է, որ տեղի է ունենում Գերմանիայում: Բացի դրանից՝ մի քանի շաբաթից Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովը, և այդ իսկ պատճառով միջոցառումը նվիրված է հայաստանյան գագաթնաժողովին, դրա կարևորությանը, Ֆրանկոֆոն երկրների և ժողովուրդների հանրության դավանած լեզվական և արժեհամակարգային սկզբունքների և նպատակների հանրայնացմանն ու տարածմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան պարզապես լեզվական համայնք չէ, այլ արժեհամակարգ, որի առանցքում մարդասիրության, հանդուրժողականության, խաղաղ համագոյակցության, ժողովրդավարության սկզբունքներն են, որոնց դարեր շարունակ փափագել և որոնք հետևողականորեն փորձել է կյանքի կոչել հայ ժողովուրդը:

Ելույթներից հետո տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Սաար երկրամասի փոխվարչապետ, Եվրոպական հարցերով պետքարտուղար Ռոլանդ Թայսը, Բեռլինում ֆրանսիական կենտրոնի ղեկավար Ֆլորիան Ֆանգմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իրմգարդ Մարիա Ֆելլները, ինչպես նաև հայ-գերմանա-ֆրանսիական երիտասարդների փոխանակման ծրագրի մասնակից Հենրիետե Բրաունը:

Քննարկմանը Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցության նշանակությունն ու կարևորությունը, Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում Հայաստանի ներդրումը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձավ Երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մշակվող փաստաթղթերին, տեղեկացրեց հայկական կողմի մի շարք նախաձեռնությունների մասին։

Միջոցառմանը հայ և եվրոպացի հեղինակների կատարումներով հանդես եկավ գերմանաբնակ հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP