Խելոքը ուրիշների սխալների վրա է սովորում. Թևան Պողոսյանը՝ «Իմ քայլ»-ի բարձր քվեի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Խելոքը ուրիշների սխալների վրա է սովորում. Թևան Պողոսյանը՝ «Իմ քայլ»-ի բարձր քվեի մասին

13:56 25.09.2018

«Կցանկանայի, որ «Իմ քայլը» ապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունն այնքան կարևոր արժեք է, որ բոլոր մնացած տասներկու մրցակիցների նույն գաղափարները հնարավոր լինի կյանքի կոչել ներառական ձևով, միասին աշխատելու միջոցով ապացուցել, որ Երևանը բոլորս ենք»,- անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ հանրությունը պետք է հասկանա, որ մեկ օրվա մեջ հարցեր չեն լուծվելու, դա գործընթաց է։ Բանախոսի խոսքերով՝ այս տարվա կառավարման ռեսուրսների մեծ մասն արդեն օգտագործված է, ավագանին չի կարող գալ և մեկ օրում չեղյալ հայտարարել բոլոր պայմանագրերը։

«Պետք է ավագանին հասցնի այնպիսի իրավիճակ ձևավորել, որ Երևանի 2800-ամյակին ունենանք այն տոնական տրամադրությունը, որ ունեցանք սեպտեմբերի 21-ին և ավելին»,- ասել է Թևան Պողոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքի այդ բարձր տոկոսը վտանգավոր չէ և ռիսկեր չի պարունակում, արդյո՞ք ռիսկ չկա, որ այդ պատկերը խորհրդարանում էլ  կլինի, Պողոսյանն այսպես պատասխանեց․

«Բնական է, որ ունի մեծ վտանգ: 1991 թվականը հիշեք, ունենք ինչից դասեր քաղելու օրինակը, հարցն այստեղ ուրիշ է՝ մենք դասեր սովորո՞ւմ ենք, թե՞ չենք սովորում, խելոքը ուրիշների սխալների վրա է սովորում, ոչ խելոքը՝ սեփական: Մաղթում եմ՝ լինենք խելոք»,- նկատեց Թևան Պողոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

23:34 28.04.2025

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...

BACK_TO_TOP