Շիրակի մարզում ստացված ցորենի բերքը որակով ոչ թե հացամթերքի հումք է, այլ անասնակեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում ստացված ցորենի բերքը որակով ոչ թե հացամթերքի հումք է, այլ անասնակեր

14:53 25.09.2018

Շիրակի մարզում այս տարի հացահատիկի առատ բերք է ստացվել, բայց ոչ ցանքերի ավելացման, այլ 1 հեկտարից ստացված բերքատվության հաշվին: 2016 թվականի համեմատ, անցած տարի 6300 հեկտարով մարզում պակաս հացահատիկ էր ցանվել, ցանածից 5000 հեկտարն էլ կարկուտն էր վնասել։ Հիմա մարզում աշնանացան է։ Սպասվում է, որ մոտ 1000 հեկտարով ցորենի ցանքերը կավելանան անցած տարվա համեմատ, բայց դա չի նշանակի, որ այն ամբողջությամբ կլուծի մարզի պարենային ցորենի պահանջարկը։

Հացիկ գյուղում, որն իր անունը ժամանակին ստացել էր որակյալ ցորեն ամբարելու շնորհիվ, հիմա 3 անգամ քիչ ցորեն են ցանում։ Նախկինում, սեզոնին ցորենի արտերը 300 հեկտար էին կազմում, հիմա՝ ընդամենը 100: Մշակում են նրանք, ովքեր ավանդականից չեն ուզում հրաժարվել: Հացիկում գյուղացիներն ասում են, ամոթ է ցորեն չցանելը: Բացի դրանից՝ հողը պարապ թողնելը գյուղացուն վայել չէ։ Ցորենի լիարժեք մշակության համար մեծ գումարներ են պահանջվում, բայց հողագործները դրա հնարավորությունը չունեն։ Փորձում են քիչ ծախսերով գործն առաջ տանել, առանց ոռոգման, առանց պարարտացման, արդյունքն էլ լինում է ոչ շահավետ։ Բացի դրանից՝ վստահ էլ չեն, որ բերքը կարկուտը չի տանի, կամ էլ բերքահավաքի ընթացքում ցորենի գինը չի ընկնի:

Այս տարի բերքահավաքին ցորենի 1 կգ-ը 95 դրամով են վաճառել ալրաղացներին։ Գյուղերում ցորենի մշակությունը վաղուց չի համարվում եկամտաբեր: Աճեցրած ցորենը վատ որակի է, դրանից էլ հացամթերքն է անորակ ստացվում: Ալրաղացներում ամեն օր համոզվում են դրանում: «Հացատու» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Համբարյանը նշում է, որ այս տարի ստացված ցորենի բերքի փոքր մասն էր միայն պիտանի հացամթերքի ալյուրի համար, մնացածը որակով մոտ էր անասնակերի տեսակներին։ Սա է պատճառներից մեկը, որ տեղական ցորենի գինը նվազել է:

Այսօր էժան ցորենը դառնում է ոչ թե պարենային ալյուր, այլ գյուղացիական շատ տնտեսություններում վերածվում է անասնակերի, քանի որ ներմուծվող անասնակերի բաղադրիչները, օրինակ՝ եգիպտացորենը, ավելի թանկ են, քան տեղական ցորենը: Հայաստանի պարենային ցորենի 75 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, ու սա է պատճառը, որ ցորենի՝ ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխման արգելքն այս օրերին լուրջ մտահոգություն է առաջացրել: Պարենային ցորենի ցանքերն ավելացնելու համար տարիներ առաջ պետական ծրագիր կար, որը գյուղացիական տնտեսությունների պարտքերի պատճառով ձախողվեց: Հիմա փորձ է արվում գումարային աջակցությամբ անմշակ հողերը պակասեցնել, բայց, ըստ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի՝ ցորենի ինքնաբավության խնդիրը դրանով չի լուծվի: Շիրակի մարզը լավագույն դեպքում կարող է տարեկան 150.000 տոննա ցորեն արտադրել, ինչն ընդհանուր պահանջարկի 10 տոկոսն էլ չէ: Հանրապետության մյուս մարզերը դրանից քիչ ցանքեր ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP