17:25 24.09.2018
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր բացվում է 4-18-րդ դարերի հայ եկեղեցական սրբությունների ու հայկական արվեստի նմուշների ցուցահանդես, որի ժամանակ առաջին անգամ ներկայացվելու է եզակի քարտեզ, որտեղ ցուցադրված են Օսմանյան Թուրքիայի տարածքում երբևէ գոյություն ունեցած բոլոր հայկական սրբավայրերը։ Այս մասին հայտնի է դառնում ցուցահանդեսի մասին պատմող հոլովակից։
Ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսը, որը հանդես է գալիս տեսանյութում, համարում է, որ ցուցահանդեսի ամենակարևոր ցուցանմուշը հնագույն քարե սալն է, որի վրա նկարագրված է հայերի՝ քրիստոնեության անցնելը։ Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը։
Մինչ այս, ցուցահանդեսի կազմակերպման մասին խոսելիս Հայ Առաքելական եկեղեցու թանգարանների ու արխիվների պատասխանատու տեր Ասողիկը հայտնել էր, որ այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու է նաև Նախիջևանի խաչքար, որը պատմելու է ադրբեջանցիների կողմից այդ տարածքում եղած մյուս խաչքարների ոչնչացման մասին, Աշոտ Երկաթ թագավոր խաչը, ինչպես նաև Հիսուսի գեղարդի կրկնօրինակը։
15:12 05.04.2025
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրըԹողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...
14:54 05.04.2025
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՇաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […] ...
14:38 05.04.2025
«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ ԹորոսյանՎերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...
14:25 05.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա ԱնդրեասյանԱպրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […] ...
14:12 05.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […] ...