Ռուսաստանը Սիրիային կզինի С-300-ներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+8.09 oC

Ռուսաստանը Սիրիային կզինի С-300-ներով

14:35 24.09.2018

Սիրիայի զինված ուժերը երկու շաբաթվա ընթացքում կստանան զենիթահրթիռային С-300 համալիրներ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ 2013թ. Ռուսաստանն Իսրայելի խնդրանքով դադարեցրել էր С-300-ների մատակարարումը Սիրիային, սակայն այժմ իրավիճակ է փոխվել՝ «ոչ Ռուսաստանի մեղքով»:

Известия պարբերականի փոխանցմամբ՝ Շոյգուն նաև նշել է, որ Միջերկրական ծովի ավազանի՝ Սիրիային հարող հատվածներում կխլացվեն արբանյակային նավիգացիայի, ռադիոտեղորոշման համակարգերի և սիրիական տարածքում օբյեկտների վրա հարձակում իրականացնող մարտական ավիացիայի կապի համակարգերի ազդանշանները:

Ռուսաստանը նման միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին սիրիական հակաօդային պաշտպանությունը խոցեց ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեց 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի մեջ մեղադրեց Իսրայելին՝ հայտարարելով, որ իսրայելական ինքնաթիռները հատուկ էին վտանգավոր իրավիճակ ստեղծել և հարվածի տակ դրել ռուսական ինքնաթիռը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ

09:50 17.04.2025

«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվել են 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք: Կիսաեզրափակչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

09:40 17.04.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

Իսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

09:30 17.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

09:18 17.04.2025

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

09:10 17.04.2025

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […] ...

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

09:05 17.04.2025

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP