Վարչապետը գազի գնի գոյացումն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Վարչապետը գազի գնի գոյացումն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծել

14:38 24.09.2018

Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են կառավարության անդամներ ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։ Այդ կազմում են մասնավորապես․

  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,
  • Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը,
  • «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը։

Հանձնաժողովի գործառույթները չեն մանրամասնվում, սակայն հավանական է, որ դրա դերը լինելու է պարզելը՝ ինչպե՞ս է ստացվում, որ 1000 խորանարդ մետր գազը Հայաստան է մտնում («Գազպրոմ Արմենիա»-ին է մատակարարվում) 150 դոլար սակագնով, իսկ բաժանորդներին է հասնում մոտ 300 դոլար սակագնով։

Այս մասին խոսակցություն եղավ նաև Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպման ընթացքում։ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե իրենք Հայաստանին ամենացածր՝ 150 դոլար սակագնով են գազ մատակարարում, Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ բաժանորդներին այդ գազը, միևնույն է, հասնում է շատ բարձր գնով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP