Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ խարդախության,
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի,
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և զենք-զինամթերքի առգրավման,
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու խուլիգանության,

Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից փախուստի, սպանության նախապատրաստության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,
մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով`
14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP