Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:14 27.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-30-ին, մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

Չինաստանը դարձել է աշխարհում միջուկային էներգիայի առաջատար արտադրողը

22:44 27.04.2025

Չինաստանը դարձել է աշխարհում միջուկային էներգիայի առաջատար արտադրողը

Չինաստանն առաջին անգամ ատոմային էներգիայի արտադրությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել, ասվում է Չինաստանի միջուկային էներգիայի ասոցիացիայի հրապարակված զեկույցում: «Ներկայումս Չինաստանում շահագործվում, կառուցվում կամ հաստատվում է 102 միջուկային էներգաբլոկ՝ 113 մլն կիլովատ ընդհանուր հզորությամբ։ Միջուկային էներգիայի ընդհանուր մասշտաբով Չինաստանն աշխարհում առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը», – ասվում է զեկույցում: Նշվում է, որ Չինաստանում ներկայումս […] ...

Ֆլիկի գլխավորած թիմերը հաղթել են բոլոր եզրափակիչներում

22:14 27.04.2025

Ֆլիկի գլխավորած թիմերը հաղթել են բոլոր եզրափակիչներում

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմերը եզրափակիչ խաղերում միայն հաղթում են, հաղորդում է Tribuna.com-ը: Նա իր մարզչական կարիերայում մինչ այժմ ունեցել է 7 եզրափակիչ, բոլորում հաղթել է: Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի և գավաթի եզրափակիչներում: Նախկինում Մյունխենի «Բավարիան» գերմանացու գլխավորությամբ հաղթել է Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում: ...

BACK_TO_TOP