Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

10:14 27.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը սոցիալական ցանցերում:

«Բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ փողոցային փառատոնի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից հավելել են, որ վարորդը բերման է ենթարկվել, սակայն դեպքի մանրամասները չեն հաղորդվում։

Ինչպես հայտնում է CTV-ն, փառատոնը կազմակերպել են Ֆիլիպիններից եկած մարդիկ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

19:25 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […] ...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում

18:50 27.04.2025

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Աշխարհի […] ...

Երևանում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու շտապօգնության ավտոմեքենան

18:46 27.04.2025

Երևանում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու շտապօգնության ավտոմեքենան

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […] ...

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը քայլեր կձեռնարկեն իրավիճակը թուլացնելու համար

18:24 27.04.2025

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը քայլեր կձեռնարկեն իրավիճակը թուլացնելու համար

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը զսպվածություն կցուցաբերեն և կօգնեն դեէսկալացնել իրավիճակը, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը հանդես է գալիս հնարավորինս շուտ անաչառ հետաքննության օգտին: Հակամարտությունը չի համապատասխանում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերին և չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», – ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում […] ...

Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա, ներողություն եմ խնդրում․ Ռյուդիգեր

18:04 27.04.2025

Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա, ներողություն եմ խնդրում․ Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցույց տված ագրեսիվ պահվածքի համար ներողություն է խնդրել: «Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես երկրորդ կեսում։ 111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն […] ...

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

17:58 27.04.2025

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի […] ...

BACK_TO_TOP