19:18 26.04.2025
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Մշակութային միջոցառումներ
Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները, մշակութային ուղղվածության քոլեջների նվագախմբերը և երգչախմբերը, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերը: Ժամը 16:00-ից Հյուսիսային պողոտայում հնչել է տոնական երաժշտություն, կազմակերպվել է նաև հեղինակային աշխատանքների ցուցահանդես:
Բանախոսություններ Երևանում և մարզերում
Քաղաքացու օրվա շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում, իսկ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Նախարարի տեղակալները պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, նրա կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներով ու փորձառություններով են կիսվել:
Տավուշի մարզի Բերդ բնակավայրի մշակույթի տանը բանախոսությամբ հանդես է եկել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը Վայոց ձորի Շատինի միջնակարգ դպրոցում հանդիպել է տեղի երիտասարդների և բնակիչների հետ` ներկայացնելով ակադեմիական քաղաքի ծրագիրը: Բանախոսություն-հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը (Վաղարշապատի համայնքապետարան) և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց):
Բանախոսության մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց հաջողություններն ու ձեռքբերումները: Քննարկվել են նաև երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:
Դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր
Օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր: Դպրոցականները «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Նախագծային աշխատանքները հրապարակվել են դպրոցների ֆեյսբուքյան էջերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
00:00 27.04.2025
Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջըԵրևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...
23:59 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […] ...
23:55 26.04.2025
Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրըԱմեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը իրենց բարեմաղթանքն են հղում […] ...
23:49 26.04.2025
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը […] ...
23:42 26.04.2025
Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:36 26.04.2025
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերիԱպրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...