17:16 26.04.2025
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը։ Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը դեմ առ դեմ հանդիպման են՝ քննարկելու խաղաղության հետագա ջանքերը»,- գրել է նա։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մանրամասներ չի հայտնել։
Թրամփի հետ զրուցելուց հետո Զելենսկին իր Telegram ալիքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։
Այսօր առավոտյան տարածված տեղեկատվության համաձայն՝ Թրամփը, ով իր կնոջ՝ Մելանյայի հետ Հռոմ է ժամանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար, պետք է հանդիպեր նաև Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետներ Քիր Սթարմերի և Ջորջիա Մելոնիի հետ։
23:23 26.04.2025
Նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ ...
23:12 26.04.2025
Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. տուժածներ չկանԱպրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել […] ...
22:54 26.04.2025
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա ԿալլասԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի […] ...
22:40 26.04.2025
Ռուսաստանի Չեգեմ կիրճում պարապլանիստը կորցրել է կառավարումը և բախվել ժայռերինՊերմից թռչող պարապլանիստը վթարի է ենթարկվել Կաբարդինո-Բալկարիայի (KBR) Չեգեմի կիրճում, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Պերմից թռչող պարապլանիստը կոշտ վայրէջք է կատարել Չեգեմի կիրճի վերին հատվածում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր: Պարապլանիստը, որը չգրանցված խմբի մաս էր կազմում, ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել են […] ...
22:26 26.04.2025
Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործընկերները հստակ ուղերձ են փոխանցել Ալիևին, չգնալու իրավիճակի սրման․ Արա Պապյան«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […] ...
22:14 26.04.2025
Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կա վիրավորԱպրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան […] ...