Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը․ Արարատ Միրզոյանը՝ Կասպար Վելդկամպին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը․ Արարատ Միրզոյանը՝ Կասպար Վելդկամպին

17:08 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ․

«Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով:

Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:42 26.04.2025

Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

23:36 26.04.2025

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Ապրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...

Նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

23:23 26.04.2025

Նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ ...

Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան

23:12 26.04.2025

Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան

Ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել […] ...

ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալլաս

22:54 26.04.2025

ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալլաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի […] ...

Ռուսաստանի Չեգեմ կիրճում պարապլանիստը կորցրել է կառավարումը և բախվել ժայռերին

22:40 26.04.2025

Ռուսաստանի Չեգեմ կիրճում պարապլանիստը կորցրել է կառավարումը և բախվել ժայռերին

Պերմից թռչող պարապլանիստը վթարի է ենթարկվել Կաբարդինո-Բալկարիայի (KBR) Չեգեմի կիրճում, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Պերմից թռչող պարապլանիստը կոշտ վայրէջք է կատարել Չեգեմի կիրճի վերին հատվածում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր: Պարապլանիստը, որը չգրանցված խմբի մաս էր կազմում, ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել են […] ...

BACK_TO_TOP