16:45 26.04.2025
Ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, փարիզամերձ Կլամար քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:
Միջոցառման մեկնարկին ելույթներով են հանդես Կլամարի քաղաքապետ Իվ Կոստասը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ Կլամար քաղաքում գտնվող և նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ են զետեղել քաղաքապետ Իվ Կոստասը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիայի, Կլամարի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդիե Բերժեյի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից։
Միջոցառման ավարտին Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի և Իսի-լե-Մուլինոյի հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Ավեդիս Բալեկյանի կողմից մատուցվել է ոգեկոչման աղոթք, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան…» կատարումը։
Արարողությանը մասնակցում էին նաև Կլամարի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամներ, Կլամարի բնակիչներ։
23:42 26.04.2025
Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:36 26.04.2025
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերիԱպրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...
23:23 26.04.2025
Նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ ...
23:12 26.04.2025
Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. տուժածներ չկանԱպրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել […] ...
22:54 26.04.2025
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա ԿալլասԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի […] ...
22:40 26.04.2025
Ռուսաստանի Չեգեմ կիրճում պարապլանիստը կորցրել է կառավարումը և բախվել ժայռերինՊերմից թռչող պարապլանիստը վթարի է ենթարկվել Կաբարդինո-Բալկարիայի (KBR) Չեգեմի կիրճում, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Պերմից թռչող պարապլանիստը կոշտ վայրէջք է կատարել Չեգեմի կիրճի վերին հատվածում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր: Պարապլանիստը, որը չգրանցված խմբի մաս էր կազմում, ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել են […] ...