Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+14.09 oC

Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

15:34 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է ցած:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործընկերները հստակ ուղերձ են փոխանցել Ալիևին, չգնալու իրավիճակի սրման․ Արա Պապյան

22:26 26.04.2025

Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործընկերները հստակ ուղերձ են փոխանցել Ալիևին, չգնալու իրավիճակի սրման․ Արա Պապյան

«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […] ...

Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կա վիրավոր

22:14 26.04.2025

Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կա վիրավոր

Ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան […] ...

SHANTNEWS

22:00 26.04.2025

SHANTNEWS

Օմանը կհայտարարի ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման վայրը

21:47 26.04.2025

Օմանը կհայտարարի ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման վայրը

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի վայրը կհայտարարեն Օմանի իշխանությունները, որոնք միջնորդի դեր են կատարում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա շաբաթ օրը։ Օմանի կառավարությունը զբաղվում է բոլոր հարցերով։ Նրանք երկու կողմերին կփոխանցեն ողջ տեղեկատվությունը, այդ […] ...

Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ

21:28 26.04.2025

Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ

Եվս մեկ նոր կանաչ գոտի Երևանում. Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել են շուրջ 1250 ծառաթփատեսակներ, որոնց թվում՝ հացենի, կատալպա, ծիրանենի, նշենի, խնձորենի, տանձենի և գիհի: Տարածքն ապահովված է ոռոգման համակարգով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներ

21:16 26.04.2025

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներ

Ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 44-ամյա Անդրեյ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 26-ամյա Տիգրան Կ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 61-ամյա Արծրուն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...

BACK_TO_TOP