15:23 26.04.2025
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։
Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։
Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։
Իրանի ՆԳՆ-ն հանձնարարել է հետաքննություն անցկացնել։
22:14 26.04.2025
Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կա վիրավորԱպրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան […] ...
21:47 26.04.2025
Օմանը կհայտարարի ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման վայրըԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի վայրը կհայտարարեն Օմանի իշխանությունները, որոնք միջնորդի դեր են կատարում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա շաբաթ օրը։ Օմանի կառավարությունը զբաղվում է բոլոր հարցերով։ Նրանք երկու կողմերին կփոխանցեն ողջ տեղեկատվությունը, այդ […] ...
21:28 26.04.2025
Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառԵվս մեկ նոր կանաչ գոտի Երևանում. Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել են շուրջ 1250 ծառաթփատեսակներ, որոնց թվում՝ հացենի, կատալպա, ծիրանենի, նշենի, խնձորենի, տանձենի և գիհի: Տարածքն ապահովված է ոռոգման համակարգով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 26.04.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներԱպրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 44-ամյա Անդրեյ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 26-ամյա Տիգրան Կ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 61-ամյա Արծրուն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...
21:00 26.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և […] ...