13:26 26.04.2025
Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
Հարգելի՛ տիկին դեսպան,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամությունը խարսխված է ամուր պատմական կապերի ու վստահության, հարգանքի ու ընդհանուր ժողովրդավարական արժեհամակարգի վրա:
Մեր միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:
Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի մարտից մեկնարկած Հայաստան – Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Այս երկխոսությունը կոչված է ոչ միայն ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերն, այլև նպաստելու տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։
Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ համագործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: Վերջին ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ հարաբերությունները էականորեն զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով: Մենք հավատում ենք, որ Հայաստան-ԵՄ բանակցվող նոր գործընկերության օրակարգը, ինչն իրապես արտացոլում է ԵՄ-ի հետ մեր բազմաշերտ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը, լրացուցիչ լիցք կհաղորդի մեր փոխգործակցության խորացմանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և առավել լայն եվրոպական համայնքի հետ մերձենալու հանձնառության համատեքստում:
Հայաստանը խորին հարգանք է տածում Նիդերլանդների նկատմամբ՝ որպես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման առաջատար երկիր։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ ներքին գործերի, ոստիկանության, հանցագործությունների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների ոլորտներում։
Նիդերլանդների փորձը մեզ համար արժեքավոր է։ Արժանին պիտի մատուցենք նաև այն հետևողական աջակցությանը, որ Նիդերլանդները ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
Լիահույս եմ, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Թագավորական ընտանիքին, Նիդերլանդների Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին:
Շնորհակալություն:
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:33 26.04.2025
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...