Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+23.09 oC

Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. Փաշինյան

12:25 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու Քաղաքացու օրը համընկել են և շնորհավորել բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկումը խորհրդանշական է, որովհետև և քաղաքացին, և սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, և այդ հենման կետը պետությունն է։

«Չի լինում քաղաքացի՝ առանց պետության, և չի լինում սահման՝ առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է ու այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն է ունենում սահմանը և սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են Սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ Կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: «Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ: Սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: «Մյուս կողմից ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին, մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։

Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար: Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ նկատի ունենալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացը, որը Սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:

Վարչապետը նշել է՝ ակնկալում է, որ Սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով և շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի, խաղաղ ծառայություն:

Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:

ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

18:16 26.04.2025

Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես […] ...

Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ

18:13 26.04.2025

Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […] ...

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

18:08 26.04.2025

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անցկացվեցին Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, և տեղի ունեցավ երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել […] ...

SHANTNEWS

18:00 26.04.2025

SHANTNEWS

Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը

17:52 26.04.2025

Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը

Իսպանական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը՝ Կրիստինա Սերրան, փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը։ Զույգը, որը միասին էր 30 տարի, բաժանվել էր այս տարվա սկզբին, սակայն Գվարդիոլան վերջերս երեք օր անցկացրել է Բարսելոնայում՝ հաշտվելու նպատակով։ El Nacional պարբերականի տվյալներով՝ ամուսինները դեռ կրում են իրենց ամուսնական մատանիները, իսկ […] ...

Զելենսկին խոսել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Թրամփի հետ հանդիպման մասին

17:46 26.04.2025

Զելենսկին խոսել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Թրամփի հետ հանդիպման մասին

Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ շաբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ «շատ բան քննարկելու ժամանակ է ունեցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շաբաթ օրը ավելի վաղ ուկրաինական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Զելենսկին և Թրամփը «շատ կարճ» հանդիպում են ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Sky News-ը, վկայակոչելով Վատիկանի իր աղբյուրները, […] ...

BACK_TO_TOP