Վատիկանում այսօր տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+23.09 oC

Վատիկանում այսօր տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը

11:45 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությանը եկած հավատացյալների առաջին խմբերը սկսել են մուտք գործել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ։

Մինչ արարողության սկսվելը հրապարակը բաժանվել է մի քանի գոտիների։ Այն կտեղավորի պետությունների ղեկավարների, կարդինալների և արքեպիսկոպոսների պատվիրակություններ, ինչպես նաև քաղաքական գործիչների և հոգևորականության ներկայացուցիչների, հատուկ հրավիրված հյուրերի։ Հատուկ տարածք է հատկացված ֆոտոլրագրողների համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է երկուշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում։ Նա կաթոլիկ եկեղեցին ղեկավարում է 2013 թվականի մարտից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կհստակեցնեն հակամարտությունը լուծելու իրենց մտադրությունները

18:38 26.04.2025

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կհստակեցնեն հակամարտությունը լուծելու իրենց մտադրությունները

ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթ ակնկալում է հստակ պարզաբանում Ռուսաստանի և Ուկրաինայի մտադրությունների վերաբերյալ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Պիկը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարի հետ հանդիպմանը։ Հունգարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում։ […] ...

Ձեր պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է օդաչուներին

18:26 26.04.2025

Ձեր պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է օդաչուներին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդաչուներին․ «Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։ Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ...

Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

18:16 26.04.2025

Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես […] ...

Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ

18:13 26.04.2025

Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […] ...

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

18:08 26.04.2025

Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անցկացվեցին Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, և տեղի ունեցավ երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել […] ...

SHANTNEWS

18:00 26.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP