Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+22.09 oC

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները

11:25 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները՝ կարևորելով երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների համագործակցության ընդլայնումը։
Անահիտ Մանասյանը դեսպանին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Կողմերը քննարկել եմ իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները:
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի ներկայիս անթույլատրելի ծավալները Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

16:14 26.04.2025

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

16:04 26.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի […] ...

Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճ

16:00 26.04.2025

Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճ

Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի առթիվ անցկացվող շքերթին: Ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս կազդի տարածաշրջանում հետագա զարգացումների վրա: Այս խնդիրների շուրջ քննարկմանը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում մասնակցել են Տիգրան Քոչարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացվելիք կարատեի ԵԱ-ին կմասնակցի երկու հայ մարզիկ

15:47 26.04.2025

Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացվելիք կարատեի ԵԱ-ին կմասնակցի երկու հայ մարզիկ

Կարատեի Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի 60-րդ առաջնությանը հայտավորվել է երկու հայ մարզիկ: Ռուսաստանի հավաքականի կազմում են Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) և Էդուարդ Գասպարյանը (84 կգ): Առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը: ...

Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

15:34 26.04.2025

Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է ցած: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից […] ...

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 406-ի

15:23 26.04.2025

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 406-ի

Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին […] ...

BACK_TO_TOP