Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+16.09 oC

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

09:12 26.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։
Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։
Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձեւավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որեւէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլեւ մոռացվել է նունիսկ երբեւէ Հայաստանում նման երեւույթի գոյություն ունեցած լինելու փաստը։
Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաեւ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարեւոր է։
Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։ Բայց այստեղ էլ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շատ անելիք չունի եւ ինքնակարգավորման մեխանիզմներն են, որ պիտի ապահովեն ազատության մշակույթի հետագա զարգացումը։ Կառավարությունը երաշխավորել եւ շարունակելու է երաշխավորել Քաղաքացու ազատությունը։
Քաղաքացու օրը բարեկեցության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական եւ ստեղծագործ աշխատանքի վրա։
Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե եւ երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման եւ համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։
Հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը։ Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար եւ այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր։
Քաղաքացու օրը, ամենակարեւորը, պետության ու պետականության մասին է, որովհետեւ չկա Քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է Քաղաքացու ինքնությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետեւ Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի–պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ եւ հետո հետեւյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլեւ ամենօրյա գործելակերպ։
Այս փոփոխությունը տեղի է ունենում, բայց ոչ առանց ներհակությունների։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը։
Այդ ճանապարհն անցնում է արտաքին եւ ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների եւ ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով Քաղաքացու առանցքային ինքնության՝ պետության շահը։ Այդ շահի շուրջ են կառուցված եղել եւ շարունակում կառուցված լինել մեր քաղաքականությունները։
Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

13:12 26.04.2025

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

13:00 26.04.2025

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

12:52 26.04.2025

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։  Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...

ՀՖՖ-ն և ակումբները կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափը

12:50 26.04.2025

ՀՖՖ-ն և ակումբները կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը: ...

Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը «որոշ երկրների» հետ գործարքներ կկնքի շաբաթների ընթացքում

12:37 26.04.2025

Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը «որոշ երկրների» հետ գործարքներ կկնքի շաբաթների ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը կկարողանա երեք-չորս շաբաթվա ընթացքում որոշ երկրների հետ մաքսատուրքերի համաձայնագրեր կնքել։ «Ես կասեի, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում մենք կավարտենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Time ամսագրին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ որոշ երկրներ «կարող են վերադառնալ և փոփոխություններ խնդրել», իսկ Թրամփը խոստանում է դիտարկել բոլոր […] ...

BACK_TO_TOP