08:30 26.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
13:26 26.04.2025
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվԱպրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...
13:12 26.04.2025
Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվելԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...
13:00 26.04.2025
Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...
12:52 26.04.2025
Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...
12:50 26.04.2025
ՀՖՖ-ն և ակումբները կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը: ...
12:37 26.04.2025
Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը «որոշ երկրների» հետ գործարքներ կկնքի շաբաթների ընթացքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը կկարողանա երեք-չորս շաբաթվա ընթացքում որոշ երկրների հետ մաքսատուրքերի համաձայնագրեր կնքել։ «Ես կասեի, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում մենք կավարտենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Time ամսագրին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ որոշ երկրներ «կարող են վերադառնալ և փոփոխություններ խնդրել», իսկ Թրամփը խոստանում է դիտարկել բոլոր […] ...