12:13 26.04.2025
Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել թիմի ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Իտալացի մասնագետի տեսադաշտում են․
Սանդրո Տոնալին («Նյուքասլ»)
Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ»)
Ուիլյամ Սալիբան («Արսենալ»)
Մանուել Ականջին («Մանչեսթեր Սիթի»)
Նշենք, որ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
17:37 26.04.2025
Իրանի ԱԳՆ. Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում: Կողմերը Օմանի միջնորդների միջոցով փոխանակում են դիրքորոշումներ և կարծիքներ ինչպես պատժամիջոցների արդյունավետ վերացման, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ […] ...
17:27 26.04.2025
Ֆրանսիայում երկրպագուն ազատազրկվել է անկարգությունների պատճառովՖրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի «Մոնպելյե»-«Սենտ Էտյեն» հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 16-ին, նշանավորվել էր երկրպագուների անկարգություններով։ «Սենտ Էտյենի»՝ 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո «Մոնպելյեի» երկրպագուները խաղադաշտ էին նետել ծխարձակիչներ և պայթուցիկներ՝ առաջացնելով հրդեհ մարզադաշտի տրիբունայում։ Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն ընդհատել էր խաղը։ Լիգայի կարգապահական հանձնաժողովը վերջնական արդյունք էր ճանաչել 2:0 հաշիվը։ Անկարգությունների ընթացքում 26-ամյա […] ...
17:21 26.04.2025
Քաղաքացու օրը Ապարանում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Ապարանից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Քաղաքացու օրը Ապարանում»: ...
17:16 26.04.2025
Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության գործընթացըՇաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը։ Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը դեմ առ դեմ հանդիպման են՝ քննարկելու խաղաղության հետագա ջանքերը»,- գրել է նա։ Դիվանագիտական գերատեսչության […] ...
17:08 26.04.2025
Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը․ Արարատ Միրզոյանը՝ Կասպար ՎելդկամպինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ․ «Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով: Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»: ...
17:00 26.04.2025
Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը մեծ հավանականությամբ կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ Յամալը գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են նոր պայմանագրի պայմանները։ Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»։ Նրա նոր պայմանագրի հիմքերը արդեն դրված են, և […] ...