16:43 25.04.2025
2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել նշյալ կոնվենցիաների ավանդապահին, այն է՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։ Այսպիսով, կոնվենցիաների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կդառնա Մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ պայմանավորվող կողմը։
Հայաստանի Հանրապետության վավերագրերը հանձնել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը, Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակի ներկայությամբ։ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության պայմանագրերի բաժնի ղեկավար Ժյուլ ֆան Այնդհովենը հաստատել է Հայաստանի Հանրապետության վավերագրերի ստացումը։
Իր խոսքում դեսպան Բիյագովը նշել է.
«Որպես դիվանագետ՝ ինձ համար մեծ պատիվ է կոնվենցիաների ավանդապահին՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը, պաշտոնապես հանձնել սույն վավերագրերը: Սա Հայաստանի համար ևս մեկ նվաճում է, որը վերահաստատում է մեր ազգի անսասան հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, վեճերի խաղաղ կարգավորմանը և բազմակողմ համագործակցությանը: Միանալով Մշտական արբիտրաժային դատարանին, որը հիմնադրվել է 1899թ. Հաագայի խաղաղության առաջին համաժողովում և հանդիսանում է միջազգային վեճերի կարգավորման առաջին կառույցը, Հայաստանը միանում է քաղաքակիրթ երկխոսության, դիվանագիտության և արդարադատության սկզբունքներով առաջնորդվող համաշխարհային համայնքին:
Մենք ցանկանում ենք մեր խորը երախտագիտությունը հայտնել Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակին և նրա թիմին՝ իրենց նվիրվածության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությանը՝ և՛ որպես Դատարանի ընդունող երկիր, և՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ, միջազգային իրավական կառույցներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար: Նիդերլանդների երկարատև և անգնահատելի դերը իրավական երկխոսության մշակույթի և վեճերի խաղաղ կարգավորման խթանման գործում իսկապես հիացմունքի է արժանի»:
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակը, իր հերթին կարևորել է «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաներին պետությունների միանալու շարունակականությունը՝ ընդգծելով, որ այս երկարատև գործիքների արդիականությունն ու արդյունավետությունն արտացոլում են ինչպես դրանց հիմնարար արժեքը, այնպես էլ միջազգային իրավական շրջանակներում այն կենսական նպատակները, ի շահ որոնց դրանք շարունակում են ծառայել։
22:27 25.04.2025
Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համարԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...
21:48 25.04.2025
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...
21:39 25.04.2025
Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...