14:23 25.04.2025
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:
Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:
Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացնում են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:
Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։
Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի և երգչախմբերի, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերի, ինչպես նաև հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ:
Կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, որոնք կներկայացնեն պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումները կներկայացնեն՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:
ՀՀ մարզերում և քաղաքամայր Երևանում բանախոսությունների մեկնարկը նախատեսվում է ժամը 12:00-ին կամ 15:00-ին, այնուհետև կլինեն բանախոսություններն ամփոփող կարճ մշակութային միջոցառումներ՝ համայնքների արվեստի դպրոցների սաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:
Բացի վերոնշյալ հարթակներից՝ Քաղաքացու օրվա շրջանակում երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ են կազմակերպվելու նաև պետական աջակցությամբ ստեղծված «Իջևան Լոֆթ», «Դուկո», «Մեղրի Լոֆթ», «ԾոՎեմ», «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում:
Միջոցառումների այս ձևաչափը նպատակաուղղված է հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։
20:48 25.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքումՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Ապրիլի 24-ին, Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի […] ...
20:34 25.04.2025
Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ԱԱԾՍ.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից: Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ ...
20:27 25.04.2025
Լևանդովսկին ակումբի ղեկավարությանը հայտնել է, թե ով պետք է փոխարինի իրեն «Բարսելոնայում»«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն փնտրել նոր հարձակվողի, որը կդառնա լեհ Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը ակումբում։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևանդովսկին անձամբ է ակումբի ղեկավարությանը հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ իր համար իդեալական փոխարինողը Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը կողմ է Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» հույս ունի պայմանագիր կնքել […] ...
20:16 25.04.2025
Պեսկովը Ուիթկոֆի այցը որակել է որպես մաքոքային դիվանագիտությունԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի այցը Ռուսաստան մաքոքային դիվանագիտություն է (խմբ. օգտագործվում է նկարագրելու համար երրորդ կողմի գործողությունները, որը հանդիսանում է միջնորդ հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի). նա ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ուղերձները հասցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հակառակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա […] ...
19:54 25.04.2025
«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Լերոյ Սանեի հետՄյունխենի «Բավարիան» երեք տարով կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի հետ, հաղորդում է Bild-ը։ Նոր պայմանագրի կնքումը սպասվում է հաջորդ շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 5 միլիոն եվրո բոնուս։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ ...