13:45 25.04.2025
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։
«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին»,- ասել է նա ճեպազրույցում։
Ղարիբաշվիլիի խոսքերով՝ նա իր առաքելությունը կատարված է համարում։
20:48 25.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքումՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Ապրիլի 24-ին, Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի […] ...
20:34 25.04.2025
Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ԱԱԾՍ.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից: Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ ...
20:27 25.04.2025
Լևանդովսկին ակումբի ղեկավարությանը հայտնել է, թե ով պետք է փոխարինի իրեն «Բարսելոնայում»«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն փնտրել նոր հարձակվողի, որը կդառնա լեհ Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը ակումբում։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևանդովսկին անձամբ է ակումբի ղեկավարությանը հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ իր համար իդեալական փոխարինողը Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը կողմ է Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» հույս ունի պայմանագիր կնքել […] ...
20:16 25.04.2025
Պեսկովը Ուիթկոֆի այցը որակել է որպես մաքոքային դիվանագիտությունԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի այցը Ռուսաստան մաքոքային դիվանագիտություն է (խմբ. օգտագործվում է նկարագրելու համար երրորդ կողմի գործողությունները, որը հանդիսանում է միջնորդ հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի). նա ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ուղերձները հասցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հակառակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա […] ...
19:54 25.04.2025
«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Լերոյ Սանեի հետՄյունխենի «Բավարիան» երեք տարով կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի հետ, հաղորդում է Bild-ը։ Նոր պայմանագրի կնքումը սպասվում է հաջորդ շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 5 միլիոն եվրո բոնուս։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ ...