13:33 25.04.2025
Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ֆինանսավորմանը:
Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված՝ Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ եւ հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:
«Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցումը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից:
Ծրագրի շրջանակում միայն հյուսիսային եւ հարավային հատվածներում կկառուցվեն 3 երթեւեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականի դեկտեմբերը:
Կառավարության ներկայացուցիչը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ:
Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
19:18 25.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներինՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են կառուցապատման թույլտվություններ ստանալու նպատակով urban.e-gov.am հարթակ մուտք գործելուն և բնակարանային ապահովմանը։ Կոմիտեի նախագահը պարզաբանել է գործող օրենսդրության և նախատեսվող ծրագրերի շրջանակում բարձրաձայնված հարցերի կարգավորման եղանակները, տվել հանձնարարականներ՝ պատասխանատու այլ […] ...
19:12 25.04.2025
Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումիցՄադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […] ...
19:05 25.04.2025
Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքներըՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...
18:57 25.04.2025
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամիԱյսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...
18:52 25.04.2025
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքըԴիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...
18:45 25.04.2025
Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...