19:12 25.04.2025
Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն:
Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները:
«Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն է, որին ավելանում է նաև այն փաստը, որ Անչելոտիի թիմն այս մրցավարի աշխատելու ժամանակ նախորդ հինգ խաղում միայն երկու հաղթանակ է տարել: Բայց ամենավտանգավորն առջևում է, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան 2018 թվականից միջազգային մրցավար է՝ ՈՒԵՖԱ-ն նրան երբեք Չեմպիոնների լիգայի խաղի մրցավար չի նշանակել:
ՖԻՖԱ-ն նույնպես ոչ մի մրցաշարի ժամանակ նրա վրա հույս չի դրել: Այդուհանդերձ, Իսպանիայում սա կլինի նրա երրորդ եզրափակիչը «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ»,- ասվում է Real Madrid TV-ի եթերում:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին՝ Սևիլիայում:
El NUEVO VIDEO de RMTV sobre De Burgos Bengoetxea es BRUTAL, uno de los PRINCIPALES árbitros Negreira.
🚨 MÁXIMA DIFUSIÓN A ESTE VIDEO 🚨 pic.twitter.com/NMi9pK5Lde
— REAL MADRID FANS 🤍 (@AdriRM33) April 24, 2025
22:46 25.04.2025
ՊԵԿ նախագահը կգործուղվի ԻրանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին։ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
22:38 25.04.2025
Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...
22:27 25.04.2025
Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համարԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...