15:14 25.04.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի, խառը մենամարտերի անվանի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի և Մոսկվայի մարզի MMA-ի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Ղուլյանի հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել:
«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին:
Սերունդներ անց մենք կանգուն ենք՝ հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։ Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։
Մենք հիշում ենք… չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է հայ մարտիկը:
View this post on Instagram
22:38 25.04.2025
Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...
22:27 25.04.2025
Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համարԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...
21:48 25.04.2025
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...