Լա լիգան հրաժարվել է հետաձգել «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Լա լիգան հրաժարվել է հետաձգել «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը

10:45 25.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանիայի Լա լիգան հրաժարվել է հետաձգել 34-րդ տուրի «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է COPE-ն։

«Բարսելոնան» դժգոհ էր խաղացանկից և դիմել էր՝ հետաձգելու «Վալյադոլիդի» դեմ խաղը, որպեսզի պատշաճ պատրաստվի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։

Այդուհանդերձ, Լա լիգան մերժել է «Բարսելոնային»` պատճառաբանելով, որ եթե այդ հանդիպումը հետաձգվի, դա վատ կանդրադառնա առաջնության մրցակցության և մյուս ակումբների վրա։

«Վալյադոլիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։ Կատալոնական ակումբն «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 6-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

18:18 25.04.2025

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

18:12 25.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

18:06 25.04.2025

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

SHANTNEWS

18:00 25.04.2025

SHANTNEWS

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

17:54 25.04.2025

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Այցի […] ...

Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

17:48 25.04.2025

Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Բռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանն ապրիլի 27-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայանալիք IBA.PRO 4 միջազգային մրցաշարում: Հարությունյանի մրցակիցը կլինի սերբ բռնցքամարտիկ Օմեր Ամետովիչը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ալեքսեյ Եգորովի և կուբացի Լենար Պերեսի մենամարտը: ...

BACK_TO_TOP