09:15 25.04.2025
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենք և այլ օգնություն՝ առնվազն 105 միլիարդ դոլար արժողությամբ, թեև, ավելի վաղ, նա նշել էր ավելի փոքր գումար։
«Ես ունեմ իմ սեփական ներքին աուդիտը, և իմ երկիրը շատ հստակ է փաստում, թե որքան օգնություն է տրվել: Պարզապես գիտեք, որ մենք ունեինք 104-105 միլիարդ դոլար: Այդ գումարի մեծ մասը զենքի տեսքով էր»,-ասել է նա լրագրող Բեն Շապիրոյին:
Միաժամանակ, Զելենսկին չի պարզաբանել, թե ինչու է այս տարվա փետրվարին ասել, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է ընդամենը 76 միլիարդ դոլար։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կիսում է ԱՄՆ-ի հետ այն ամենը, ինչ սովորել է ռազմական գործողություններ իրականացնելու և զենք մշակելու մասին։ Նա նաև հույս ունի «ավելի արդյունավետ հանդիպումներ» ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեև, նրանց վերջին հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել է վիճաբանությամբ։
18:18 25.04.2025
Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողություններըՀայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...
18:12 25.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներըՎանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...
18:06 25.04.2025
ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:54 25.04.2025
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզումՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Այցի […] ...
17:48 25.04.2025
Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիԲռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանն ապրիլի 27-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայանալիք IBA.PRO 4 միջազգային մրցաշարում: Հարությունյանի մրցակիցը կլինի սերբ բռնցքամարտիկ Օմեր Ամետովիչը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ալեքսեյ Եգորովի և կուբացի Լենար Պերեսի մենամարտը: ...