08:15 25.04.2025
Թեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ կողմերը կարող էին «շատ լավ լուծում ունենալ, և շատ կյանքեր կփրկվեին»։
12:30 25.04.2025
Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ ...
12:18 25.04.2025
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...
12:07 25.04.2025
Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբըԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...
11:53 25.04.2025
Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու արշավը․ Ադամ ՇիֆԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։ «Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու երկարատև և վտանգավոր արշավ իրականացնել։ Ադրբեջանը կրկնեց հարյուրամյա վաղեմության գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա 2020 թվականին և շրջափակեց այն գրեթե տասը ամսով ՝ սկսած 2022 […] ...
11:29 25.04.2025
Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումըԿանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։ «Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց […] ...