23:36 24.04.2025
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և ընդգծեց 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ի՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր ամրագրելու, ինչպես նաև 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման կարևորությունը։
Դեսպան Բալայանը շեշտեց անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը՝ քայլեր ձեռնարկելով, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն:
Ելույթներով հանդես եկան նաև Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը և այլ պաշտոնատար անձինք։
Միջոցառմանը ներկա էին Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք ի նշան հարգանքի ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Դեսպան Բալայանի ելույթն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ։
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 25.04.2025
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի ՓելոսիԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:15 25.04.2025
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԱրգենտինայի Վարդագույն տունը (նախագահական նստավայր) X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում նշվում է, որ ապրիլի 24-ը ցավի և հիշատակի հետքը կրող ամսաթիվ է ողջ աշխարհում, քանի որ այդ օրը հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը»: Honramos […] ...
00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 25.04.2025
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...
23:56 24.04.2025
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...