22:26 24.04.2025
ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ ենք ու սգում ենք բազմաթիվ կյանքերի կորուստը:
Ամեն տարի ապրիլի 24-ին վերաիմաստավորում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ Այս օրը ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության ևս մեկ ապացույց է: Մենք հպարտ ենք Հայկական և Սիրիական օգնության կոմիտեով՝ 1915-ին հաստատված բեկումնային ջանք, որը կարևոր մարդասիրական օժանդակություն ցուցաբերեց հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք նպաստեցին կամ կամավորագրվեցին իրենց տներից վտարված հայերին օգնելու համար:
Այս օրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ-հանդիման հայ ժողովրդի ամրության և տոկունության: Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր մեր ափերն են բերել իրենց հարուստ մշակույթը և այնքան շատ նպաստ են բերել մեր երկրին, այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորների, նշանավոր արտիստների, հռչակավոր ճարտարապետների և հաջողակ գործարարների:
Իմ վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը և խոցելի խմբերի պաշտպանությանը: Պատրաստակամ ենք՝ շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային կայունությունը: Միացյալ Նահանգները ձգտում է բարգավաճման և անվտանգության»:
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 25.04.2025
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի ՓելոսիԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:15 25.04.2025
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԱրգենտինայի Վարդագույն տունը (նախագահական նստավայր) X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում նշվում է, որ ապրիլի 24-ը ցավի և հիշատակի հետքը կրող ամսաթիվ է ողջ աշխարհում, քանի որ այդ օրը հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը»: Honramos […] ...
00:09 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 25.04.2025
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...
23:56 24.04.2025
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...