20:13 24.04.2025
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է նա:
Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à la fois s’incliner devant les victimes, s’assurer que leur martyr ne soit pas oublié et s’engager à ce que le peuple arménien puisse vivre en paix et en sécurité. #24avril pic.twitter.com/4KEB6720fZ
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) April 24, 2025
23:06 24.04.2025
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած00:00 25.04.2025
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...
23:56 24.04.2025
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...
23:53 24.04.2025
Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանըԱպրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Բրատիսլավայում մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ են զետեղել խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: ...
23:49 24.04.2025
Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի […] ...
23:45 24.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։ ...
23:41 24.04.2025
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանինԱպրիլի 24-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: ...