Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

19:25 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալական խոսք է հղել Փարիզի քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ վերջինս ցուցաբերած բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության համար, որի ակնառու դրսևորումներից են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ընդունելության կազմակերպումը, ինչպես նաև` քաղաքապետ Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի շահ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը։ Շեշտել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, այդ թվում` դառնալով երկրորդ հայրենիք ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, իսկ վերջիններս, որպես երախտագիտություն, իրենց կյանքն են նվիրել Ֆրանսիայի զարգացման ու պաշտպանության գործին։

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ, ցավոք, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով իրագործված ցեղասպանությունը, նրանց նյութական սեփականության յուրացումը, հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացումը ժամանակին չի արժանացել միջազգային հանրության արժանի դատապարմանը, ինչի հետևանքով հաջորդող տասնամյակներում տեղի են ունեցել մարդկության դեմ նոր հանցագործություններ և ոճրագործություններ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը։

Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը` սեփական պատմությամբ գիտակցելով այդ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

23:15 24.04.2025

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

Հայոց ցեղասպության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում: Այդ երկրների թվում կա՞ Թուրքիան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տարի ևս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները՝ նվիրված  Ցեղասպանության տարելիցին: 2009թ.-ից սկսած Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումներ արտոնում էին և անգամ ամենամեծ հրապարակներում էին մեծ հավաքներ անցկացվում: 2020թ.-ին առաջին անգամ […] ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա վիրավոր

23:06 24.04.2025

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա վիրավոր

Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, […] ...

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան. Ֆլիկն արձագանքել է  Անչելոտիի՝ հնարավոր հեռացման մասին լուրերին

22:53 24.04.2025

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան. Ֆլիկն արձագանքել է Անչելոտիի՝ հնարավոր հեռացման մասին լուրերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։ «Տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում Անչելոտիի հետ: Նա ամեն ինչ նվաճեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» […] ...

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակը

22:39 24.04.2025

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակը

Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից: ...

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

22:26 24.04.2025

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […] ...

Այսօր Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է Թուրքիայի վրա. Աննա Օհանյանի հետազոտության արդյունքները

22:18 24.04.2025

Այսօր Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է Թուրքիայի վրա. Աննա Օհանյանի հետազոտության արդյունքները

Ինչպիսի՞ն է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն այսօր՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Եվրասիական մայրցամաքում. այս հարցերը ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանին վերջին շրջանում Թուրքիա է հասցրել: Ի՞նչ պատասխաններ են ստացվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել այդ հետազոտությունից. այս և այլ հարցերի Աննա Օհանյանն անդրադարձել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

BACK_TO_TOP