Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+15.09 oC

Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ

20:46 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։

«Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ շարունակելը, բայց դրա հետ մեկտեղ կարծես մենք ընկնում ենք այն մյուս ծայրահեղությունը, փորձում ենք հաճոյանալու համար մի քայլ առաջ լինենք նույնիսկ թուրքական պահանջներից։ Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից։ Օրինակ Արարատի խոսույթից հրաժարվելը»,- ասել է ցեղասպանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:09 25.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու

00:00 25.04.2025

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

23:56 24.04.2025

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...

Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը

23:53 24.04.2025

Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Բրատիսլավայում մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ են զետեղել խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: ...

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

23:49 24.04.2025

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի […] ...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

23:45 24.04.2025

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։ ...

BACK_TO_TOP