Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+15.09 oC

Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր

18:58 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը:

«Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա կրել իրենց սրտերում: Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պարտավոր ենք հիշել՝ կանխելու համար նման սարսափելի հանցագործությունների կրկնությունը, գնահատելու խաղաղությունը և պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽ պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

22:26 24.04.2025

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […] ...

Այսօր Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է Թուրքիայի վրա. Աննա Օհանյանի հետազոտության արդյունքները

22:18 24.04.2025

Այսօր Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է Թուրքիայի վրա. Աննա Օհանյանի հետազոտության արդյունքները

Ինչպիսի՞ն է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն այսօր՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Եվրասիական մայրցամաքում. այս հարցերը ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանին վերջին շրջանում Թուրքիա է հասցրել: Ի՞նչ պատասխաններ են ստացվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել այդ հետազոտությունից. այս և այլ հարցերի Աննա Օհանյանն անդրադարձել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ուշակովս

22:10 24.04.2025

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ուշակովս

Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։ «Հիշելով և դասեր քաղելով անցյալից՝ քաղաքական գործիչները պարտավոր են աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Ժամանակն է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթացք ստանա»,- նշել է պաշտոնյան։ Գրառմանը կից՝ […] ...

SHANTNEWS

22:00 24.04.2025

SHANTNEWS

«Գոու Էհեդ Իգլսը» առաջին անգամ նվաճել է Նիդերլանդների գավաթը

21:52 24.04.2025

«Գոու Էհեդ Իգլսը» առաջին անգամ նվաճել է Նիդերլանդների գավաթը

Նիդերլանդների գավաթի եզրափակչում «Գոու Էհեդ Իգլսը» հաղթել է «ԱԶ Ալկմարին» և նվաճել տիտղոսը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներով Պաուլ Սիմոնիսի թիմն առավելության է հասել՝ 4:2: Դևենտերը ներկայացնող թիմը պատմության մեջ առաջին անգամ է դարձել Նիդերլանդների գավաթակիր: Մինչև 1933 թվականը ակումբը 4 անգամ դարձել էր երկրի չեմպիոն: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:44 24.04.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1, 11, 13, 37, 39, 41, 40-48 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 7, 7/1, 8, 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. […] ...

BACK_TO_TOP