16:46 24.04.2025
Եվրամիության դիտորդական առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,-ասվում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջում:
Today, on April 24, we pay our tribute to the memory of the victims of the Armenian Genocide. This day is a reminder, that we must do all within our power to prevent such atrocities from occurring again. #NeverForget #NeverAgain #WeRemember pic.twitter.com/fMr4XeSRoI
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 24, 2025
19:25 24.04.2025
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելությունԱպրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան […] ...
19:20 24.04.2025
Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցելՀրաձգություն է տեղի ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Հրաձգության հետևանքով չափահաս տղամարդ է վիրավորվել: «Ոստիկանները հինգշաբթի առավոտյան Տորոնտոյի «Պիրսոն» օդանավակայանի 1-ին տերմինալում կրակել են տղամարդու վրա»,- հայտնում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Իրավապահների շրջանում տուժածների մասին ոստիկանությունը չի հայտնել: Սպասվում են չվերթերի հետաձգումներ, օդանավակայանին մոտեցող որոշ […] ...
19:11 24.04.2025
Ներքաղաքական լարված իրավիճակ Թուրքիայում, ի՞նչ է կատարվում այնտեղ. զրույց Նելլի Մինասյանի հետՎերջին շրջանում Թուրքիայում դարձյալ լարվեց ներքաղաքական իրավիճակը: Ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետը, որը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը: Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում և ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:58 24.04.2025
Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորԲուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: «Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա […] ...
18:48 24.04.2025
«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին«Լիվերպուլը» ամռանը կվաճառի թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ակումբում չցանկացան զրկվել իրենց հարձակվողից մրցաշրջանի ընթացքում։ Դարվինը անգլիական ակումբին միացել է «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է […] ...
18:26 24.04.2025
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում […] ...